Արա Պապյանին մեղադրանք է առաջադրվել
Ազգայնական կողմնորաշմամբ «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Արա Պապյանին մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում գտել է Արա Պապյանը:
«Ի տեղեկություն Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում, հարկադրված եմ տալ որոշակի հստակեցում. Այսօր (18.11.2020թ.) ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մեր կարգավիճակը փոխվեց՝ կասկածյալի կարգավիճակից այն դարձավ մեղադրյալի կարգավիճակ:
Հիշեցնեմ, որ Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով, այն է «օրենքի սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը»»,- գրել է «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: