Ինչպես է Լաչինի շրջանը փոխանցվելու Ադրբեջանին. Պեսկովը մանրմասնում է
Ռուսաստանի Զինված ուժերի հրամանատարությունը պետք է պատասխանի Ադրբեջանին Լաչինի շրջանի փոխանցման գործում ռուս խաղաղապահների մասնակցության տեխնիկական մանրամասների մասին հարցին: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այդ շրջանի փոխանցումը նախատեսված է համատեղ հայտարարությամբ, որը ստորագրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դա պարտավորություն է, որը ստանձնել է հայկական կողմը: Ինչ վերաբերում է այդ գործընթացին խաղաղապահների անմիջական մասնակցությանը, ապա այժմ չեմ կարող պատասխանել այդ հարցին: Ավելի լավ է հարցն ուղղել հրամանատարությանը»,-ասել է Պեսկովը:
Հայտարարության տեքստի համաձայն՝ Հայաստանը մինչեւ ս.թ. նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: