24.11.2024
Ռուսաստանում հայ և ադրբեջանական համայնքների միջև որևէ հակասություն չի լինի. Պեսկով
prev Նախորդ նորություն

ԼՂ հակամարտության գոտում գրոհայինները ոչ մի տեղ չեն անհետացել և չեն գոլորշիացել. ՌԴ ԱԳՆ

Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների գոտուց զինյալները, ցավոք, ոչ մի տեղ «չեն անհետացել, չեն գոլորշիացել»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է EADaily-ն։


Այսպիսով, նա պատասխանել է այն հարցին, թե ինչ է լինելու ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված ահաբեկչական տարրերի հետ Մերձավոր Արևելքից: Զախարովայի խոսքով, Ռուսաստանը կոնկրետ տեղեկություններ ունի գրոհայինների մասին, որը հիմնված է առկա փաստերի վրա։


«Մենք ելնում ենք նրանից, որ այդ հարցը կլուծվի, և դրա լուծմանը պետք է ջանքեր գործադրեն տարածաշրջանում խաղաղության մեջ շահագրգռված բոլոր կողմերը։ Մեր կողմից դրանով զբաղվում են ռազմական փորձագետները, և այդ հարցը պահանջում է մասնագետների կոնկրետ աշխատանք», - նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։


VERELQ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերին ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մատնանշել էր Մոսկվայի անհանգստություն առ այն, որ ղարաբաղյան հակամարտության գոտուց ստացվող տեղեկությունների համաձայն Ադրբեջանի կողմից մարտերին մասնակցելում են սիրիացի զինյալներ: Իսկ նոյեմբերի 3-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մերձավոր Արևելքից վարձկանների թիվը ղարաբաղյան հակամարտության գոտում մոտենում է 2000-ի։