24.11.2024
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում զոհվել է առնվազն 50 քաղաքացիական անձ. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանում հայ և ադրբեջանական համայնքների միջև որևէ հակասություն չի լինի. Պեսկով

Ռուսաստանում հայ և ադրբեջանական համայնքների միջև որևէ հակասություն չի լինի: Երկու համայնքներն էլ պատասխանատու են: Այս մասին «RT Россия»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայերն ու ադրբեջանցիները հասարակության հարգված անդամներ են:


«Ե՛վ հայերը, և՛ ադրբեջանցիները հիանալի կերպով ցույց են տալիս, թե Ռուսաստանն ինչ հնարավորության երկիր է: Եվ նրանք բոլորը հասարակության հարգված և պատասխանատու անդամներ են, ովքեր լավ գիտակցում են, որ այստեղ նրանք պետք է առաջնորդվեն Ռուսաստանի Դաշնության օրենքներով», - ասել է Պեսկովը:


Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ Ռուսաստանում այլ ազգությունների նկատմամբ ատելության ցանկացած  հրապարակային դրսևորում պատժվում է օրենքով: