11.07.2025
Կորոնավիրուսով հիվանդներից 14-ի վիճակը ծանր է, 1-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր. նախարար
prev Նախորդ նորություն

Թեստավորման արդյունքում մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. ՊՆ

Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Զինծառայողը նախապես մեկուսացված էր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի խոսնակ Շուշանիկ Ստեփանյանը:


«Հաստատված ընդհանուր վեց դեպքերը փոխկապակցված են մարտական խնդիրներում չներգրավված զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ:


Զինծառայողը հոսպիտալացված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նոր մեկուսացումներ չեն եղել։


Միաժամանակ, ինչպես կառավարության արտահերթ նիստում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտասահմանյան գործուղումներից հայրենիք վերադարձած տասնյակ ինքնամեկուսացված, ինչպես նաև առաջնակի դեպքի պատճառով մեկուսացված զինծառայողներ համաճարակաբանական համապատասխան թեստավորում անցնելուց հետո վերադարձել են ծառայության և շարունակում են կատարել իրենց պարտականությունները։


ՀՀ զինված ուժերում ծառայությունը շարունակվում է բնականոն հունով, մտահոգվելու որևէ խնդիր չկա»,- գրել է նա:


 

Դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա. Ստեփան Ռոստոմյանը՝ Քշիշտոֆ Պենդերեցկու մասին
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ