Միյատովիչը պահանջել է անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիրին
Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը պահանջել է անհապաղ ազատ արձակել Մուսավաթ կուսակցության ակտիվիստ Թոֆիգ Յաղուբլուին, այդ մասին փոխանցում է Turan:
Նա նշել է, որ Յաղուբլուի ձերբակալությունը կասկածելի մեղադրանքներով ցույց է տալիս Ադրբեջանի կառավարության քննադատողների նկատմամբ դատական հետապնդման հերթական դեպքը:
Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունները պետք է չեղարկեն մեղադրանքները, անհապաղ ազատ արձակեն նրան և միջոցներ ձեռնարկեն, նրա առողջական վիճակն ապահովագրելու համար:
Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արշավ է սկսում ի պաշտպանություն Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուի, այդ մասին փոխանցում է Turan-ը:
Կազմակերպությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղված իրենց հայտարարության մեջ կոչ է անում ազատ արձակել ընդդիմադիր գործչին:
Նախօրեին, Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել էր Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալությունը:
Կազմակերպության հայտարարության մեջ նշված է, որ նա ձերբակալվել է կառավարության քննադատության համար՝խուլիգանության շինծու մեղադրանքով:
HRW-ի նշում է, որ Ադրբեջանում ամրապնդվում է այն պրակտիկան, որ կառավարության քննադատողներին սկսում են լռեցնել քրեական մեղադրանքներով: