24.11.2024
Չինաստանը պատրաստ է ՀՀ-ին անհատույց թոքերի արհեստական օդափոխության սարքեր տրամադրել
prev Նախորդ նորություն

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին կառաջարկի համարժեք վաուչերներ

«Արմենիա» ավիաընկերությունը նոր տիպի կորոնավիրուսի պատճառով չեղարկված չվերթների ուղևորներին կառաջարկի իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։


«Հարգելի գործընկերներ և ուղևորներ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, չվերթների զանգվածային կասեցումը և տոմսերի վերադարձները, «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։ Արմենիա ավիաընկերության աշխատակազմի 95 տոկոսը գտնվում է իրենց հասանելիք և ավիաընկերության կողմից վճարվող արձակուրդում։ Ավիաընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից և ակնկալում է ձեր փոխըմբռնումը ստեղծված իրավիճակում։ Մաղթում ենք բոլորիդ առողջություն»,- գրել է Խաչատրյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ «Արմենիա» ավիաընկերությունը կասեցրել էր իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը: Չեղարկվել էին Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ բոլոր չվերթները՝ մինչև ապրիլի 16-ը և Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ բոլոր չվերթները՝ մինչև ապրիլի 9-ը: