8.06.2025
Այժմ հանրաքվեի քարոզչությունը դադարեցնելու մասին քննարկումներ չկան. «Այո»-ի շտաբ
prev Նախորդ նորություն

Արմենիա ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը

Արմենիա ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի: Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ կատարվել է անվճար օրվա փոփոխություն: Այս մասին հայտնում են ավիաընկերությունից:


«Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկվում են բոլոր չվերթները մինչև ապրիլի 16-ը: Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը բոլոր չվերթները»,- ասված է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է արձանագրվել: Երեք քաղաքացիներն էլ ժամանել են Իտալիայից: Այս պահին նրանք ինֆեկցիոն հիվանդանոցում են:


 

Բոլոր թռիչքներից ժամանողները պետք է լրացնեն հասցեական քարտեր․ Տիգրան Ավինյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին