Բոլոր թռիչքներից ժամանողները պետք է լրացնեն հասցեական քարտեր․ Տիգրան Ավինյան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության այսօրվա նիստին հայտարարեց, որ կրոնավիրուսի տարածման կանխարգելմամբ նպատակով Հայաստան ժամանող թռիչքների բոլոր ողևորները պետք է լրացնեն հասցեական քարտեր:
«Պետք է բոլոր թռիչքներից բոլոր ժամանողները լրացնեն հասցեական քարտեր, այլ պարագայում նրանք մուտք գործելու ուղակի հնարավորություն պետք է չունենան»,- կառավարության մարտի 12-ի նիստին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ կառավարության նիստի փակ հատվածում կքննարկեն Հռոմ-Երևան հատուկ թռիչքի հետ կապված հետագա քայլերը։
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ օդանավակայանում խստացվել է հսկողությունը։
Հայաստանում այս պահի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի վարակվածության 4 դեպք: Առողջապահության նախարարության տվյալներով, արդեն տասը անձ մեկուսացվել է, իրականացվել են մեկուսացման աշխատանքներ կորոնավիրուսով վարակվածների բնակավայրերում։