20.04.2025
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման
prev Նախորդ նորություն

Արդեն տասը անձ մեկուսացվել է․ Արսեն Թորոսյան

Հայաստանում այս պահի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի վարակվածության 4 դեպք: Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։


Նա տեղեկացրեց՝ պացիենտներից 3-ը չունեն գանգատներ, մեկը ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, ստանում է բուժում։


Ըստ Թորոսյանի՝ վերջին երեքը ժամանել են Իտալիայից վերջին օրերին, երկուսը՝ ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի։ Ժամանման պահին գանգատներ չեն ունեցել, և դրանց ի հայտ գալուն պես հոսպիտալացվել են։ Պացիենտների հետ կոնտակտ ունեցած մարդիկ մեկուսացվել են։


Արսեն Թորոսյանը շեշտեց՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը շատ մեծ է վարակի տարածումը կանխարգելելու համար։


Նա խոսեց կորոնավիրուսի նոր դեպքերի մասին և նշեց, որ արդեն տասը անձ մեկուսացվել է, իրականացվել են մեկուսացման աշխատանքներ կորոնավիրուսով վարակվածների բնակավայրերում։


 

Կորոնավիրուսով վարակվածներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ. քաղաքապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար