19.04.2025
Կորոնավիրուսով վարակվածներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ. քաղաքապետ
prev Նախորդ նորություն

Այժմ հանրաքվեի քարոզչությունը դադարեցնելու մասին քննարկումներ չկան. «Այո»-ի շտաբ

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված նոր դեպքերով պայմանավորված «Այո»-ի քարոզչական շտաբում սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը դադարեցնելու մասին քննարկումներ չկան: Այս մասին հայտարարել է «Այո»-ի քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:


Պապիկյանն այս մասին հայտարարել է պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին՝ արդյոք Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով քարոզչությունը դադարեցնելու մտադրություն կա։


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը VERELQ-ի հետ զրույցում հայտարարեց, որ հանրաքվեի քարզչական արշավը դդարեցնելու քննարկում այժմ չկա: «Հապճեպ որոշումներ չեն կայացնում, անհրաժեշտ է հիմնավորված տեղեկատվություն: Նման որոշում պետք է կայացնի պետությունը», - ասաց նա:


Մարտի 11-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս երեք դեպք։ Այսպիսով դեպքերի ընդհանուր թիվը հասել է չորսի։

Արմենիա ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար