ՀՀ-ին օգնություն են տրամադրել մի շարք պետություններ ու միջազգային կազմակերպություններ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մարտի 17-ին, ստորագրել է որոշումներ, որոնցով բարեգործական են որակվել մի շարք երկրներից Հայաստան ուղարկված օգնությունները:
Եվ այսպես, մեր երկրին Միացյալ Ազգերի Կազմակերպության մանկական հիմնադրամը (unicef) տրամադրել է 9.290 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի օգնություն (մեկանգամյա օգտագործման պլաստմասսե ներարկիչներ՝ ասեղներով (732 կգ ընդհանուր քաշով)):
Հայաստանին օգնություն են ուղակել նաև
Նիդեռլանդների Շրջակա միջավայրի և հանրային առողջության ազգային ինստիտուտը՝ կորոնավիրուսի լաբորատոր թեստեր՝ 13.7 կգ ընդհանուր քաշով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ կարմրուկի և կարմրախտի լաբորատոր թեստեր՝ 6.5 կգ ընդհանուր քաշով, 1,014 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ:
Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտներում վերահսկողության դաշնային ծառայությունը՝ ախտորոշիչներ՝ 12.56 կգ ընդհանուր քաշով, 453,151.80 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ:
Ամբողջ օգնությունը հատկացվելու է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ին՝ բժշկական կենտրոններին, պոլիկլինիկաներին և ծննդատներին անհատույց բաշխելու նպատակով:
Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վարակակիրների թիվը Հայաստանում 64 է:
Մարտի 16-ից Հայաստանում սահմանվել է արտակարգ դրություն, ձևավորվել է պարետատուն, իսկ պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։