25.11.2024
Որոշել եմ արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան. Ավինյան
prev Նախորդ նորություն

Գերմանիայի դեսպանատունն անորոշ ժամանակով փակ կլինի

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությոամբ, որով տեղեկացնում է, որ անորոշ ժամանակով փակ է լինելու:


«Գերմանիայի դեսպանության վիզայի բաժինը 2020թ. մարտի 19-ից՝ հինգշաբթի օրվանից, փակ կլինի անորոշ ժամանակով: Չեն սպասարկվի շենգենյան և ազգային վիզաների դիմումները: Արդեն ամրագրված պայմանավորվածությունները, որոնք համընկնում են վիզայի բաժնի պարապուրդի ժամանակահատվածին, կչեղարկվեն առանց վերամրագրման հնարավորության: Հետագայում կպահանջվի նոր ամրագրում:

Դեսպանությունն իր կայքում կտեղեկացնի, թե երբ կրկին հնարավոր կլինի հերթագրվել, և թե վիզայի բաժինը երբ կսկսի նորից գործել»,- նշված է հայտարարության մեջ: 


VERELQ-ը տեղեկացրել էր, որ ավելի վաղ Եվրամիությունը մեկ ամսով արգելել էր մուտքը Շենգենյան գոտի և տեղաշարժը երկրների միջև: