25.11.2024
Ո՞ր ավիաընկերություններն են ժամանակավորապես չեղարկել չվերթները ՀՀ և ՀՀ-ից դուրս
prev Նախորդ նորություն

Որոշել եմ արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան. Ավինյան

Հայաստանի փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը որոշել է արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:


Այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կառանտինային ռեժիմի: Այս մասին այսօր՝ մարտի 17–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ ներկայացրել երկրների անունները։


«Երկրների ցանկն է.


1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն


2. Իրանի Իսլամական Հանրապետություն


3. Հարավային Կորեա


4. Ճապոնիա


5. Իտալիա


6. Իսպանիա


7. Ֆրանսիա


8. Գերմանիա


9. Շվեյցարիա


10. Դանիա


11. Ավստրիա


12. Բելգիա


13. Նորվեգիա


14. Շվեդիա


15. Նիդերլանդներ


16. Միացյալ Թագավորություն


Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան։


Բացի այդ, օտարերկրյա ուղևորություններից վերադարձող մեր բոլոր քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14-օրյա ժամկետով: Ինքնամեկուսացման ընթացքում հիվանդության ախտանիշներ առաջանալու դեպքում պետք է անհապաղ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով:


Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»։