20.04.2025
Երևանի մետրոպոլիտենը արտակարգ դրության ընթացքում աշխատելու է իր գրաֆիկի համաձայն
prev Նախորդ նորություն

Վրաստանի կառավարությունը փակել է սահմաններն ու արգելել երթուղային տաքսիներով տեղաշարժը

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից՝ 00։00-ից սկսած, արգելել բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան: Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները։


Ինչպես հայտնում է aliq.ge-ն, Վրաստանի կառավարության որոշմամբ, մարտի 18-ից արգելվում է երթուղային տաքսիներով տեղաշարժը: Այս մասին կառավարությունում անցկացված կորոնավիրուսի հետ կապված միջգերատեսչական համակարգող խորհրդի հատուկ մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:


Գախարիայի պարզաբանմամբ, կգործեն միայն ավտոբուսները և մետրոն, որոնք պարտադիր կարգով պետք է ախտահանվեն օրական կտրվածքով: Ինչ վերաբերում է երթուղային տաքսիներին, այստեղ մարդիկ իրար ավելի մոտ են նստում, ինչը կարող է նպաստել վիրուսի տարածմանը:


«Այսօր փաստացի անցնում ենք վիրուսի տարածման փուլին, ինչը նշանակում է, որ վարակվածների քանակն ավելանալու է: Էպիդեմիայի կասեցման փուլից անցնում ենք տարածման փուլ:


Հիշեցնենք, այսօրվա դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 34 դեպք, կարանտինային գոտում գտնվող քաղաքացիների թիվը զգալիորեն աճել է և կազմում է 1008: Ստացիոնար վերահսկողության տակ է 64 մարդ:

Կենտրոնական բանկը հույս է տալիս տնտեսությանը՝ էժանացնելով փողը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար