20.04.2025
Գործադիրի աշխատանքը փոխելու վերաբերյալ քննարկում կա, համատարած որոշում չկա․ Արշակյան
prev Նախորդ նորություն

Հռոմից Երևան ժամանողների համար օդանավակայանում ամեն ինչ տարանջատված է լինելու. Ռևազյան

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյան
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյան

Մարտի 15-ին չարթերային թռիչքով Հռոմից հատուկ չվերթով Երևան ժամանողների համար օդանավակայանում ամեն ինչ տարանջատված է լինելու, որպեսզի նրանք չշփվեն այլ ուղևորների հետ: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, կառավարությունում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ խորհրդակցությունից հետո հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։


Ռևազյանի խոսքով, կազմակերպչական փուլում են և այդ պատճառով բոլոր հարցերի պատասխաններն առայժմ չունի: «Սերտորեն աշխատոււմ են առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների հետ», - ասաց նա։


«Նախնական քանակը, մարդկանց ցուցակը արդեն ունենք, հասկանանք՝ ոնց են իրենք խմբավորված, ով ում հետ է ճանապարհորդում, ինչպես կարող ենք այդ չվերթը այնպես կազմակերպել, որպեսզի նվազեցնենք իրար վարակելու հավանականությունը»,- ասաց նա։


Այլ երկրների հետ օդային սահմանները փակելու մասին հարցին անդրադառանալով՝ Ռևազյանը նշեց, որ «օդային սահմանը փակելը երևում է քայլ, որը մեր բոլոր խնդիրները կլուծի, սակայն դա կարող է խնդիրը լրջացնել»։


Տաթևիկ Ռևազյանը անդրադարձավ նաև ավիաընկերությունների կողմից թռիչքների չեղարկմանը և ասաց, որ «դա կորոնավիրուսի վտանգի պատճառով չէ, այլ կոմերցիոն հարց է․ ժողովուրդը սկսում է քիչ ճանապարհորդել, ձեռնտու չէ»։


Ռևազյանը պատասխանեց նաև քաղավիացիայի կրած հնարավոր վտանգների մասին հարցին՝ ասելով որ «դեռ շուտ է ասել՝ ինչ վնասներ կկրի, բայց շատ լուրջ է։ Այսպիսի բան երբևէ չի եղել ամբողջ աշխարհում»։


Կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։


 


 

Փոքր երեխա ունեցող պատգամավորներին թույլատրել են բացակայել. Միրզոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար