24.11.2024
Հայաստան-Վատիկան միջպետական հարաբերությունները շարունակում են ներդաշնակ զարգանալ. նախագահ
prev Նախորդ նորություն

Գործադիրի աշխատանքը փոխելու վերաբերյալ քննարկում կա, համատարած որոշում չկա․ Արշակյան

Կառավարության գերատեսչությունների աշխատանքի ռեժիմն առցանց դարձնելու վերաբերյալ քննարկում եղել է, բայց համատարած որոշում չկա։


Այս մասին մարտի 13-ին կառավարությունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի շուրջ արտակարգ խորհրդակցությունից հետո հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:


«Եղել է այդպիսի քննարկում։ Այն տեղերում, որտեղ հնարավոր է, կանենք, բայց համատարած որոշում չկա»,- ասաց Արշակյանը։


Հայաստանում այս պահին հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք: Կառավարությունը որոշում է կայացրել, որ մինչև մարտի 23-ը կրթական համակարգը չի աշխատելու: Կառավարությունը կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներից: