24.11.2024
Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանի խաղաղությունը և անվտանգությունը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի. վարչապետ

Այսօր սպասում ենք լավ նորությունների. այսօր կհետազոտվեն Ծաղկաձորում մարտի 1-ին մեկուսացված մեր հայրենակիցները և մեծ է հավանականությունը, որ նրանց հետ կուղարկենք իրենց տներով: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր տեղի ունեցած կառավարության խորհրդակցության ընթացքում կայացվել է որոշում, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի.

«Այդ ընթացքում մենք ևս մեկ անգամ կանդրադառնանք այս թեմային՝ մարտի 18-19-ին և եթե լինի անհրաժեշտություն՝ դարձյալ կերկարաձգենք արձակուրդները»,-տեղեկացրեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով, պետական կառավարման մարմինները կարող են բազմաթիվ միջոցառումներ ձեռնարկել, բայց եթե մարդ ուզում է այդ միջոցները շրջանցել, նա կշրջանցի: Կարևոր է, շեշտեց նա, որ մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու մոտեցում ցուցաբերի՝ անհատական, առանձնահատուկ պատասխանատվության գիտակցում:

Նա նշեց, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել է, թե տարբեր երկրներում կիրառվող միջոցառումներից որո՞նք են լավագույն միջոցները: Բայց լավագույն միջոցը կանխարգելել կորոնավիրուսի տարածումը դա անհատական պատասխանատվությունն է.

«Ոչ մի ողբերգություն չկա, եթե մենք հանդիպելիս սկսենք ձեռքով չբարևել: Համբուրվելով չբարևենք: Մենք մեր որոշմամբ պետք է փոխենք մեր սովորույթները»,- ասաց նա:

Նա անդրադարձավ նաև դիմակներին՝ նշելով, որ մարդիկ փողոցներում դիմակ կրելու անհրաժեշտություն չունեն: Դրա անհրաժեշտությունն ունեն նրանք, որոնք ունեն հիվանդության ախտանիշներ կամ շփվում են նման մարդկանց հետ: