24.11.2024
Քարոզարշավին չվնասելու համար մինչև հանրաքվեն ձեռնպահ կմնանք մեկնաբանությունից. Մուսինյան
prev Նախորդ նորություն

Նոր խթան հայ-սերբական հարաբերություններում. Միրզոյանը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ

Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 11-ին հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին:

Սերբիայի նախագահը ողջունել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Բելգրադում եւ վստահություն հայտնել, որ այս այցը նոր խթան կհանդիսանա հայ-սերբական հարաբերություններում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցերը պիտի օժանդակեն կողմերի միջեւ առկա չիրացված ներուժի բացահայտմանն ու կենսագործմանը եւ շեշտել, որ երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեն խոր պատմական ու մշակութային կապեր: Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջեւ վիզաների չեղարկման փաստը եւ վստահություն հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա զբոսաշրջային փոխայցերի համար:

Օրենսդիր մարմնի ղեկավարն առանձնակի կարեւորել է նաեւ երկու երկրների խորհրդարանների դերը երկկողմ հարաբերություններում թե’ բարեկամական խմբերի եւ հանձնաժողովների, թե’ միջազգային խորհրդարանական ձեւաչափերի մակարդակներում:

Կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկու տարածաշրջաններում առկա իրավիճակի վերաբերյալ:

Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին` Արարատ Միրզոյանը նշել է, որ այնտեղ ապրող հայ բնակչության ֆիզիկական անվտանգության միակ երաշխիքը ինքնորոշման իրավունքն է: Նա վերահաստատել է, որ հայկական կողմը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում եւ գործընկերներին կոչ անում` սատարել այս ձեւաչափն ու որդեգրված սկզբունքները: