Քարոզարշավին չվնասելու համար մինչև հանրաքվեն ձեռնպահ կմնանք մեկնաբանությունից. Մուսինյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն ան դրադարձել է վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր ելույթներում հնչած որոշ հայտարարություններին:
«Երկու օր է, ինչ բազմաթիվ հեռախոսազանգեր, գրավոր հարցումներ եմ ստանում` ՀՀ վարչապետի ելույթներում արտահայտված որոշ մտքեր մեկնաբանելու խնդրանքով:
Հասկանալով հանդերձ նման հետաքրքասիրության բուն դրդապատճառը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ «ԱՅՈ»-ի ճամբարում հակասություններ սերմանելը, այնուամենայնիվ մինչև ապրիլի 5-ի հանրաքվեն մենք ձեռնպահ կմնանք նմանօրինակ հարցերի որևէ մեկնաբանությունից` հանրաքվեի խնդրից հասարակության ուշադրությունը չշեղելու և «ԱՅՈ»-ի քարոզարշավին չվնասելու համար»,- ասված է Մուսինյանի հայտարարության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Սյունիքի մարզում քարոզարշավի շրջանակներում հայտարարել է, որ «Սահմանադրական դատարանի 7 անդամներն իրենց գործունեության ամբողջ ընթացքում եղել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, իսկ 96 թվականին նաև Լևոն Տեր -Պետրոսյանի կամակատարները, նրանք արժանի չեն հանդես գալու ՀՀ զինանշանի և դրոշի ներքո»: