24.11.2024
ՊՆ-ի կողմից վառելանյութի գնման գործընթացում խախտումներ կան. ՊՎԾ
prev Նախորդ նորություն

Տիգրան Ավինյանը դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ 1698 անձի ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար: 


«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքը՝ երեկ առաջարկություն եմ ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի: Այն հանգամանքը, որ նման քանակի մարդիկ ցանկություն են հայտնում դառնալու Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ այդպիսով դառնալով նաև հայկական պետականության մի մասը, ոգեշնչում ու լրացուցիչ ուժ է տալիս էլ ավելի մեծ պատասխանատվությամբ ու ջանքով կատարելու մեր աշխատանքը»,- Facebook-ի իր էջում գրել է Տիգրան Ավինյանը: