Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը կոշտ քննադատության է ենթարկել ՌԴ-ին՝ սիրիական Իդլիբում Մոսկվայի գործողությունների համար և Եվրոպային կոչ է արել աջակցել Թուրքիային:
Սորոսը նշել է, որ ՌԴ-ն Սիրիայում իր գործողություններով ցանկացել է վերադարձնել իր տարածաշրջանային և համաշխարհային ազդեցությունը, որը նրանք կորցրել են ԽՍՀՄ փլուզումից հետո:
Սորոսը ԽՍՀՄ փլուզումից հետո միլիոնավոր դոլարներ է ներդրել հետխորհրդային տարածքում ամերիկյան ազդեցության ավելացման համար՝ իր հիմնադրամների, տարբեր ՀԿ-ների միջոցով ստեղծելով նախկին ԽՍՀՄ, իսկ այժմ ԱՊՀ երկրներում հակառուսական ցանցեր:
Սորոսը ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության, Պետդեպի հետ միասին մասնակցել է հետխորհրդային տարածքում տարբեր գունավոր հեղափոխությունների՝ Ուկրաինա, Վրաստան և այլն, որոնց նպատակն էր այդ երկրները վերածել հակառուսական պլացդարմների, որոնք պետք է 180 աստիճանով փոխեն իրենց ուղենիշներն ու անդամակցեն ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին:
Այժմ Սորոսը սկսել է պաշտպանել Թուրքիային ընդդեմ ՌԴ-ի ու Մոսկվայի ազդեցության մեծացման՝ այս անգամ արդեն Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում:
Սորոսը ամերիկյան հետախուզության և Պետդեպի այն «գործիքներից» է, որոնք ուղղվում են ռուսական ազդեցության գոտում՝ ԱՊՀ-ում Մոսկվայի դիրքերի թուլացմանն ու նպատակ ունեն առաջ տանել ամերիկյան էքսպանսիոնիստական, գեոպոլիտիկ շահերն աշխարհում:
Սորոսն աջակցում ու պաշտպանում է ոչ թե Թուրքիայի ազգային-պետական շահերը, այլ ԱՄՆ-ի: Սորոսն աջակցում է աշխարհում բոլոր այն ուժերին, որոնք մրցակից են Վաշինգտոնին ու նրա գեոպոլիտիկ շահերին ու իր գումարները ներդնում կոնկրետ ծրագրերի տակ՝ ակնկալելով թե՛ սեփական շահույթ, թե՛ ամերիկյան ծրագրերի կյանքի կոչում:
Այսպիսով, Սորոսն արդեն բացահայտ հանդես է գալիս ՌԴ-ի դեմ ու ռուսական շահերի դեմ: Այդ մեսիջը պետք է ընկալեն նաև ՀՀ-ի իշխանությունները, որոնց շարքերում տասնյակ սորոսական կազմակերպությունների անդամներ ու աջակիցներ կան: Սորոսյան ցանցը ՀՀ-ում, ընդունելով Սորոսի այս մեսիջը, կարող է սկսել ՀՀ-ում հակառուսական քարոզչությունն ու հիսթերիան՝ նպատակ ունենալով սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ և այդ կերպ նաև հարվածել ՀՀ-ի ու Արցախի անվտանգությանն ու անգամ տարածքային ամբողջականությանը:
Վարդան Վարդանյան