Իրավապահ համակարգի ամենավերին օղակների դավաճաններն աշխատանքից ազատվել են. Գրիգորյան
Իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են դավաճաններ, նրանք աշխատանքից ազատվել են։ Այս մասին հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Նա, սակայն, հրաժարվել է կոնկրետ անուններ հնչեցնել.
«Եթե անուններ տալու անհրաժեշտություն լիներ, վարչապետը կխոսեր այդ մասին։ Համակարգի ներսում լինում են դեպքեր, որ չեն կատարվում հեղափոխության պահանջներին համապատասխան քայլեր։ Երբ դրանք բացահայտում ենք, մենք էլ մեր քայլերն ենք անում: Գործնական բազմաթիվ քայլեր արդեն իսկ արվել են՝ օրինակ, աշխատանքից ազատումներ են եղել»,– ասել է Գրիգորյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26–ին կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են դավաճաններ։