Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով նախագիծը, հայտարարեց, որ նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այդպիսի գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել պատասխանողի կողմից գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացմամբ:
Իրավասու մարմինը կգործի Գլխավոր դատախազության կազմում: Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ:
Փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց 92 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: