24.11.2024
Համահայկական հիմնադրամի նվիրատվությունների հոսքը դեռ շարունակվում է. Հայկակ Արշամյան
prev Նախորդ նորություն

Կառավարությունը 103,7 մլն դրամ կհատկացնի «Իմ քայլին», ԲՀԿ-ին, ԼՀԿ-ին և ՀՀԿ-ին

ՀՀ կառավարությունը վաղվա նիստում պատրաստվում է Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքներին գումար հատկացնել:


Ընդհանուր աջակցության գումարը 1 տարվա համար կազմում է 103 մլն 725 հազար դրամ: Դրա մեծ մասը կստանա ամենաշատ ձայներ հավաքած «Իմ քայլը» դաշինքը՝ 78 մլն 6 հազար դրամ: Դրան հաջորդում է ԲՀԿ-ն, որը կստանա 9 մլն 150 հազար դրամ: Հաջորդ ամենաշատ գումարը կստանա ԼՀԿ-ն՝ 7 մլն 56 հազար դրամ:


5 մլն 208 հազար դրամ կստանա ՀՀԿ-ն: Իսկ 3 տոկոսից ավելի հավաքած վերջին ուժը՝ ՀՅԴ-ն կստանա 4 մլն 303 հազար դրամ:


Այս օժանդակությունը տրվում է՝ հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածը: