24.11.2024
Բժշկասոցիալական հանձնաժողովում արձանագրվել է կաշառքի դեպք. կան ձերբակալվածներ. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Համահայկական հիմնադրամի նվիրատվությունների հոսքը դեռ շարունակվում է. Հայկակ Արշամյան

Ժամանակն է նորից ամփոփել 2019 Հեռուստամարաթոնի արդյունքները, քանի որ նվիրատվությունների հոսքը դեռ շարունակվում է: Այդ մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն է գրել ֆեյսբուքյան իր էջում:


«Փետրվարի 12-ի դրությամբ Հիմնադրամն արդեն իսկ ունի 11,155,985 ԱՄՆ դոլարի խոստում, որի զգալի մասը փոխանցվել է Հիմնադրամի և ցանցի տեղական մարմինների հաշվեհամարներին: Այսինքն՝ 2019-ի դեկտեմբերի սկզբի համեմատությամբ նվիրատվությունները աճել են 920,138 դոլարով։


Ինչ վերաբերում է առցանց նվիրատվություններին, ապա հիմնադրամի ցանցն արդեն ունի շուրջ 5,000 առցանց նվիրատու, որոնք միասին մեկ տարվա կտրվածքով գեներացնում են շուրջ 560,000 ԱՄՆ դոլար։ 3448 նվիրատուն գրանցվել է Հիմնադրամի, իսկ 1550-ը Լոս Անջելեսի տեղական մարմնի կայքերում։ Դրանցից 1938-ը միացել են #ՄեկԲաժակՍուրճ-ի գաղափարին, այն է՝ պարբերական վճարման համակարգին: Հիմնադրամի դրամահավաքը շարունակական է, իսկ մեր առցանց համակարգը բաց է։ Ձեր շարունակական նվիրատվություններով շարունակական են դառնում մեր ծրագրերը Հայաստանում և Արցախում։


Շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին»,- գրել Արշամյանը։