6.06.2025
Փաշինյանն առաջարկում է ԼՂ հակամարտության լուծման իր բանաձևը. սպասում է Ալիևի արձագանքին
prev Նախորդ նորություն

Թբիլիսիում քաղակտիվիստներն ու ընդդիմությունը բողոքի խոշոր ցույց են պատրաստում

Թբիլիսիում քաղաքացիական ակտիվիստները եւ ընդդիմությունը մտադիր են նոյեմբերի 25-ին բողոքի խոշոր ցույց անցկացնել։ Այսպիսով, նրանք մտադիր են խափանել խորհրդարանի լիագումար նիստը, որը նախատեսված է նոյեմբերի 26-ին:


Քաղաքացիական ակտիվիստների եւ ընդդիմության ծրագրերը հայտարարվել են այն ցույցի ժամանակ, որն այսօր երեկոյան վերսկսվել է Ռուսթավելու պողոտայի վրա։ Նախօրեին ոստիկանները ցրել էին խորհրդարանի մոտ պիկետի մասնակիցներին, եւ ընդդիմադիրները ընդմիջել էին ակցիաները՝ խորհրդատվությունների համար։


Բացի այդ, վաղը, նոյեմբերի 20-ին, ակտիվիստները պատրաստվում են ցույց կազմակերպել դատախազության մոտ, որպեսզի բողոքարկեն այն գործերը, որոնք հարուցվել են նոյեմբերի 18-ի ցույցի 37 մասնակիցների դեմ։ Ինչպես հայտարարել են ընդդիմադիրները, «այդ գործերը սպիտակ թելով են կարված»։


Ինչ վերաբերում է խորհրդարանի մոտ ցույցին, այն կսկսվի երկուշաբթի օրը՝ Հանրապետության հրապարակից մեկնարկող երթով։


 

Ադրբեջանն ու Ղազախստանը ստեղծում են Եվրոպա-Ասիա թվային հեռահաղորդակցական միջանցք
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին