Փաշինյանի սելֆին ու իրանահայերի խնդիրները. hetq
2019թ. փետրվարի 27-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն բարդություններ է առաջացրել իրանահայ համայնքի համար, թեև թե’ համայնքը, թե’ վարչապետը խանդավառված էին այդ հանդիպումից։
Hetq-ը հիշեցնում է, որ Փաշինյանը, ոգևորված Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում իրանահայերի հետ հանդիպումից, սելֆի արեց եւ անմիջապես հրապարակեց այն։
«Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ պաստառը, որը փակցված էր Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միության պատին, երևացել էր վարչապետի հրապարակած լուսանկարում։ Իրանի ադրբեջանցիները այս սելֆին սոցիալական ցանցերում տարածել են՝ տարբեր մակագրություններով և լուրջ քննարկումների թեմա դարձրել, հակահայկական լուրջ խմորումներ են ծավալվել Իրանում, ինչի հետևանքով իրանահայերի կյանքն ու գործունեությունը հայտնվել է իրանական հատուկ ծառայությունների խիստ վերահսկողության ներքո:
Այժմ իրանահայերը որևէ միջոցառում նախաձեռնելու կամ իրականացնելու համար պետք է ծրագիրը մանրակրկիտ ներկայացնեն կառավարությանը, հատուկ ծառայություններին, եւ միայն հավանության արժանանալուց հետո այն իրականացնեն: Նախկինում հայ համայնքն իր միջոցառումները կազմակերպում էր՝ առանց մանրամասն հաշվետվություն ներկայացնելու:
Խնդիրներն առավել ակնառու են Ատրպատականի շրջանում՝ Թավրիզում, Ուրմիայում և հարակից բնակավայրերում, որոնք առավելապես ադրբեջանցիներով են բնակեցված:
Հուլիսի 24-ին Ատրպատականի նահանգում՝ իրանա-ադրբեջանական սահմանի մոտակայքում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս վանքում արարողություն կար: Նախօրեից արդեն հատուկ ծառայությունների ներկայացուցիչները տեղեկացված էին, որ եկեղեցում հյուրեր կան, իսկ առավոտյան եկեղեցում միջոցառում է նախատեսված: Նրանք մի քանի անգամ հետաքրքրվել և ստուգել էին, թե ովքեր են հյուրերը և ինչ են անում:
Առավել մանրամասն առկա խնդիրների մասին hetq-ը զրուցել է Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Չիթճեանի հետ, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: