22.04.2025
Արայիկ Հարությունյանը փորձում է Փաշինյանին ցուցադրել իր լոյալությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ-Արցախ-Սփյուռք ամենակարող միասնությունը չեզոքացնում է բոլոր մարտահրավերները. Ղուլյան

Համահայկական խաղերի հազարավոր մասնակիցներն ու երկրպագուները Ստեփանակերտը լցրել են աննկարագրելի աշխուժությամբ և կյանքով այնպես, որ կարծես մոռանում ես, որ մի քանի կիլոմետր այն կողմ՝ սահմանին, վտանգն ամեն վայրկյան է: Հայաստան-Արցախ-Սփյուռք ամենակարող միասնության առաջ չեզոքանում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները, և վերածվում դեպի նոր հաղթանակներ և վերելքներ տանող հնարավորությունների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Արցախի շուրջ կենտրոնացող ներուժը ի զորու է ամրապնդելու մեր ընտրած ճանապարհի նկատմամբ վստահությունն ու միասնական հայրենիքի հզորացման ու զարգացման վճռականությունը: Մեզ մնում է միայն ճիշտ օգտագործել այդ անպարտելի ուժը»,- գրել է նա:


Հիշեցնենք, օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում տեղի կունենան 7-րդ ամառային Համահայկական խաղերը:

Փաշինյանի սելֆին ու իրանահայերի խնդիրները. hetq
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան