26.11.2024
Դեսպան. Մետաքսի ճանապարհի ստեղծումը կակտիվացնի Չինաստանի և Հայաստանի համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. ՌԴ-ը չպետք է կառչի Ասադի անձից, այլ հարաբերություններ կառուցի սիրիական նոր իշխանության հետ

Այժմ եկել է այն պահը, եբ ՌԴ-ը պետք է ավելի ճկուն լինի և ըմբռնումով մոտենա արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի դիրքորոշմանը, որոնք, ինչպես և ՌԴ-ը, պայքարում են «Իսլամական պետության» դեմ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ ԱՄՆ-ի ու Կանադայի ինստիտուտի Մերձավորարևելյան հակամարտությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շումիլինը:

Նրա խոսքով, ՌԴ-ի ու Արևմուտքի միջև հակասությունների հիմնական թեման կրկին մնում է Բաշար Ասադի ապագան և նրա դերը սիրիական հակամարտությունում: Ըստ նրա, փոխզիջում կարող է լինել Սիրիայի կառավարման կոմպրոմիսային կառույցի ձևավորումը, որի մեջ կմտնեն Ասադին ներկայացնող ուժեր, սակայն առանց նրա անմիջական մասնակցության, փոխանցում է Ռիա Նովոստին:

«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» հանդեսի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը կարծում է, որ ՌԴ-ի ու արևմտյան երկրների դիրքորոշումների մերձեցումը սիրիական հարցով սկսվել է ավելի վաղ: Նրա խոսքով, շեշտադրումների փոփոխությոնը տեղի է ունեցել ավելի քան մեկ ամիս առաջ, այն պահից երբ ՌԴ-ը սկսել օդային հարվածների ԻՊ-ի դեմ Սիրիայում:

Ըստ փորձագետի, դժվար է պատկերացնել, որ Սիրիայում ստեղծելով ռազմա-ծովային ու ավիացիոն բազաներ՝ ՌԴ-ը հեշտությամբ դրանք կթողնի: Նա նշել է, որ ավելի ընդունելի է այն սցենարը, որը կիրառել են ամերիկացիներն Աֆղանստանում՝ ԱՄՆ-ի զորքերը գրեթե հեռացել են այդ երկրից, սակայն պահպանել են այնտեղ գգալի ռազմական ներկայություն: Նրա խոսքով, ՌԴ համար կարևոր է չկառչել Ասադի անձից, այլ հարաբերություններ կառուցել սիրիական նոր իշխանությունների հետ՝ ապագայի հեռանկարով: