26.11.2024
Սիրիական բանակին հաջողվել է ազատագրել Հալեպ նահանգի 500 քկմ տարածք
prev Նախորդ նորություն

Դեսպան. Մետաքսի ճանապարհի ստեղծումը կակտիվացնի Չինաստանի և Հայաստանի համագործակցությունը

Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծումը թույլ կտա Չինաստանին խորացնել հետագա համագործակցությունը Հայաստանի հետ: Այդ մասին Երևանում գիտական համաժողովին հայտարարել է Չինաստանի դեսպան Տյան Էրլունը:

Դիվանագետը նշել է, որ այդ մաշտաբային տնտեսական նախագիծը հաջողության հասնելու բոլոր շանեսրն ունի և Պեկինը դրան վերաբերվում է ամենայն պանտասխանատվությամբ: "Հայ-չինական հարաբերություններն այսօր ինտենսիվ զարգանում են, և Չինաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում հայկական տնտեսությունում ներդրումների առումով: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 58 միլիոն դոլար, իսկ ՀՀ-ից դեպին Չինաստան արտահանման ծավալը կազմում է 12%", - նշել է նա:

Դեսպանի խոսքով, հայ-չինական հարաբերությունների զարգացումը կարևորն է նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության կոնտեքստում: «Չինաստանը հետաքրքրված է հեռանկարում ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծմամբ: Մենք նաև պատրաստ ենք քննարկել ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացման լրացուցիչ ուղղություններ»,-նշել է Էրլունը:

Նշենք, որ Չինաստանը այժմ դիտարկվում է որպես Իրան-Հայաստան երկաթգծում հիմնական ներդրող: Նոյեմբերի սկզբին տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարել էր, որ այդ հարցով բանակցություններ են ընթանում չինական երեք ընկերությունների հետ:

Այս տարվա հունիսին, ելույթ ունենալով Ուֆայի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եվրասիական ինտեգրացիանի համատեղումը Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հետ հնարավորություն կտար նոր մակարդակի վրա բարձրացնել խոշոր ենթակառուցվածքային և տրանսպորտային նախագծերի իրականացումը: