26.11.2024
Պուշկով. Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականության համար վճարում է Եվրոպան
prev Նախորդ նորություն

Սիրիական բանակին հաջողվել է ազատագրել Հալեպ նահանգի 500 քկմ տարածք

Մեկ ամսվա ընթացքում սիրիական բանակն ազատագրել է Հալապի նահանգի 500 քկմ տարածք: Հոկտեմբերի կեսին բանակցը, ապստամբական ջոկատները, լիբանանյան «Հզբոլահը» և իրանական հատուկ ջոկատայինները վերահաստատել են հսկողությունը Հալեպ նահանգի 500 քկմ տարածքի վրա, փոխանցում է «Военный Обозреватель» կայքը:

Նոյմեմբերի 12−13-ը հինգ ժամ տևած մարտերից հետո դաշնակցային ուժերը ազատագրել են հարավային ճակատում գտնվող Ալի-Հադեր քաղաքը և շարունակել են հարձակումը դեպի արևմուտք: "Ջեբհատ ան-Նուսրայի", "Ահրար աշ-Շամի" և այլ ահաբեկչական խմբավորուների այդ ուղղությամբ պաշտպանությունը ճեղքվել է, ինչը թույլ է տվել ազատագրել ևս չորս բնակավայր՝ Բանիս, Ռասմ աս-Սահարիջ, Բարնան, Տել ալ-Հադիան և մոտենալ «Դամասկոս-Հալեպ» М-5 մայրուղուն:

Սիրիական, լիբանանյան և իրանական ջոկատներից Ալ-Հադերայից արևմուտք դեպի շրջափակման մեջ գտնվող Իդլիբ նահանգում Ալ-Ֆոա և Կաֆր-Այա ալևիական բնակավայրերի միջև ընկած տարածությունը այժմ կազմում է 23 կմ:

Նախորդ շաբաթ դաշնակցային ուժերը ընդարձակել են իրենց կողմից վերահսկող տարածքները Հալեպից արևելք՝ «Կվեյրես» ավիաբազայի մոտ: Սիրիական աղբյուրները հայտարարել են Ռասմ ալ-Աբուդ և Արբիդ բնակավայրերի գրավման, իսկ մյուսները՝ ռազմաբազայից հարավ ընկած տարածքների գրավման, այդ թվում Կարկիզ գյուղի, ինչպես նաև Ումմ-Արկիլա և Ռասմ ալ-Աբադի մասին: