4.10.2024
Welt. Սիրիայի հարցով ոչ մի որոշում չի կայացվելու առանց ՌԴ-ի մասնակցության
prev Նախորդ նորություն

Պուշկով. Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականության համար վճարում է Եվրոպան

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականության համար վճարում է Եվրոպան և այժմ նրանք պետք է ընդհանուր լեզու գտնեն ՌԴ-ի հետ: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը՝ մեկնաբանելով Փարիզի ահաբեկչությունները:

«ԱՄՆ-ը հայտարարել է, որ նրանց ոչիչն չի սպառնում»,-նշել է Պուշկովը՝ համաձայնվելով այդ պնդման հետ: Նրա խոսքով, ԱՄՄ-ի նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ «Իսլամական պետությունը» ձևավորվել է ԱՄՆ-ի կողմից Իրաքի օկուպացիայի հետևանքով:

«Այժմ «Իսլամական պետությունը» պայթեցնում է Փարիզը: Եվ մեզ ասում են, որ ԱՄՆ-ը մեղավորություն չունի»,-նշել է նա: Պուշկովի խոսքով, ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ն չպետք է զբաղվի ռուսաֆոբիայով, այլ ըստ Վաշինգտոնի պայմանագրի հինգերորդ կետի, որը վերաբերում է դաշինքի անդամի վրա հարձակմանը, պատերազմ հայտարարարի «Իսլամական պետությանը»:
Սիրիական բանակին հաջողվել է ազատագրել Հալեպ նահանգի 500 քկմ տարածք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում