26.11.2024
Ասադ. Ֆրանսիայում կատարվեց այն, ինչ Սիրիայում տեղի է ունենում 5 տարի
prev Նախորդ նորություն

Welt. Սիրիայի հարցով ոչ մի որոշում չի կայացվելու առանց ՌԴ-ի մասնակցության

G20-ի հանդիպմանը ՌԴ-ը կարող է իրեն վստահ զգալ, քանի որ Սիրիայում իրավիճայը զգալիորեն փոխվել է և այժմ հակամարտության կարգավորման ոչ մի որոշում չի կարող կայացվել առանց Մոսկվայի մասնակցության:

Սիրիայում ռազմական գործողությունները միջազգային ասպարեզում ՌԴ-ին կարևոր առավելություններն են տվել, որը նա կարող է օգտագործել բանակցություններում: Ռուսաստանի առաջարկությունը նոր քաղաքական գործընթաց սկսել սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ մեծ ջանքեր կպահանջի:

Սիրիայի կառավարությունը և ըննդիմությունը պետք է որոշեն, ով պետք է ղեկավարի սահմանադրության մշակման գործընթացը, իսկ նրա նախագծի ընդունումը պետք է իրականացվի հանրաքվեի միջոցով, ինչից հետո կկայանան նախագահական և խորհրդարանական ընտրությունները, փոխանցում է Die Welt-ը: