26.11.2024
Պաշտպանության նախարարությունն
prev Նախորդ նորություն

Ասադ. Ֆրանսիայում կատարվեց այն, ինչ Սիրիայում տեղի է ունենում 5 տարի

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ֆրանսիացի պատգամավորների հետ հանդիպմանը ցավակցել է Փարիզում իրականացված ահաբեկչությունների կապակցությամբ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ին, Սիրիայի լիդերը հայտարարել է, որ Սիրիայում նույնը կատարվում է արդեն 5 տարի: «Ֆրանսիայում երեկ կատարվեց այն, ինչ Սիրիայում կատարվում է արդեն 5 տարի»,- հայտարարել է Բաշար Ասադը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի տարբեր վայրերում ուրբաթ ուշ երեկոյան պայթյուններ և կրակոցներ են հնչել, վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ 140 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։ Զոհերի թվի մասին տեղակատվությունը հակասական է: Հայտնում են 120-150 զոհվածների մասին:

Ֆրանսիայում հայտարարվել է արտակարգ դրություն, փակվել են երկրի սահմանները: Ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել "Իսլամական պետություն" խմբավորումը: