26.11.2024
Կդառնա՞ արդյոք Ղարաբաղը Սիրիայում ՌԴ օդուժի գործողություններին աջակցող պլացդարմ
prev Նախորդ նորություն

Պաշտպանության նախարարությունն "ահաբեկչություն" է որակում Ադրբեջանի գործողությունները

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական ահաբեկչական բնույթ ունեցող գործողությունը: "Գիտակցելով, որ տվյալ գործողությունն անհետևանք չի մնալու և մեղավորները պատժվելու են՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման", - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Միաժամանակ, Պաշտպանության նախարարությունը, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի կողմից շփման գծում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերն օրըստօրե ինտենսիվանում են այդ երկրում ընտրական գործընթացների ավարտից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցից անմիջապես հետո:

"Սա ևս մեկ անգամ փաստում է այդ պետության իշխանությունների կողմից ԼՂ խնդրի կարգավորան հարցում ապակառուցողական մոտեցման, միջնորդական առաքելության հորդորների անտեսման և միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման մասին", - ասված է հաղորդագրության մեջ:

Զոհված զինծառայողներից Վահե Վանոյանը զորակոչվել էր Շիրակի մարզի Արևիկ գյուղից։ Արևիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը պատմեց, որ նա մեկ ամից պետք է զորացրվեր: «Լավ զինվոր էր, շատ պատվոգրեր ուներ, ամբողջ գյուղով սգի մեջ ենք»,- ասաց գյուղապետը, հայտնում է Ազատությունը: