Կդառնա՞ արդյոք Ղարաբաղը Սիրիայում ՌԴ օդուժի գործողություններին աջակցող պլացդարմ
Նոյեմբերի 12-ի մամուլի ասուլիսին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը չի բացառել Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործումը ՌԴ-ի ռազմաօդային ուժերի կողմից՝ Մերձավոր Արևելքում հակաահաբեկչական կոալիցիայի աջակցության համար: Այդ մասին հայտնել են ռուսական շատ ԶԼՄ-ներ:
Հատկանշական է, որ ինչպես նշում է քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը, Սահակյանի խոսքում չի մատնանշվել կոնկրետ ՌԴ-ի օդուժի, թե արևմտյան կոալիցիայի կարիքների համար կարող է տրամադրվել Ստեփանակերտի օդանավակայանը: Հեղինակը նշում է, որ անգամ այդպիսի հնարավորությունն է ավելի շատ վերացական: Այնուամենայնիվ, ԼՂՀ նախագահը չի բացառել այդպիսի հնարավորությունը՝ ընդգծելով, որ մինչ այդ դեռևս պետք է սպասել օդանավակայանի շահագործմանը:
«Ես կարծում եմ, որ այն բանից հետո, երբ Ստեփանակերտի օդանավակայանը լիարժեք շահագործման հանձնվի, ինչպես դա արվում է այսօր աշխարհում, քննարկման արդյունքում հնարավոր է գանք նաև այդպիսի եզրակացության»,-նշել է Սահակյանը:
Սահակյանն իր ելույթում մեծ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի գործողություններին ԼՂՀ-ի դեմ՝ դրանք անվանելով «ահաբեկչության նորագույն ձև»: «Պաշտոնապես չհանդիսանալով այս կամ այն միջազգային կազմակերպությունների անդամ՝ մենք կարծում ենք, որ մանսակցում ենք ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարին»,-նշել է նա:
Մերձավոր Արևելքում հակաահաբեկչական կոալիցիայի գործողությունների կոնտեքստում օդանավակայանի հնարավոր օգտագործման շուրջ ԶԼՄ-ներում բարձրացմած անիմաստ ալիքի ֆոնին ստվերում մնացին ԼՂՀ նախագահի հայտարարությունը, թե ինչու մինչ այս պահը օդանավակայանը շահագործման չի հանձնվել: Նրա խոսքով, օդանավակայանը չի շահագործվում Բաքվի սպառնալիքների և միջնորդների հորդորների պատճառով:
Բակո Սահակյանի խոսքով, ԼՂՀ-ը նպատակ ունի այդ օդանավակայանն օգտագործել զուտ հումանիտար նպատակներով, և այն համապատասխանում է բոլոր ժամանակակից պահանջներին, ինչի համար անցկացվել են բազմաթիվ խորհդակցություններ, հրավիրվել են տարբեր երկրների մասնագետներ, գնվել են նորագույն նավիգացիոն սարքավորումներ: Իր գործողությունների մասին Ստեփանակերտը բնականաբար տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Եվ չնայած Ադրբեջանի բացասական արձագանքը կանխատեսելի էր, սակայն Բաքուն այս պարագում դիմեց սպառնալիքների, խոստանալով խոցել օդանավակայան ժամանող քաղաքացիական օդանավերը:
Սահակյանը հավելել է, որ օդանավակայանի աշխատանքի վերսկսման խորհրդակացությունները շարունակվելու են, այդ թվում միջազգային կազմակերպություններին ներկայացուցիչների հետ և հույս է հայտնել, որ այդ աշխատանքը դրական արդյունք կտա: «Այդ հարցը չի փակվել, այն մնում է օրակարգում: Մենք այժմ զբաղված ենք ընդունելի որոշումների փնտրտուքով, որոնք իրենց հետևից լարվածություն չեն առաջացնի՝ առանց այդ էլ բարդ իրավիճակում: Ի վերջո, դա զուտ հումանիտար հարց է և մենք չէին սպասում, որ այն տեղափոխվելու է քաղաքական քննարկումների դաշտ»,-նշել է նա:
ԼՂՀ նախագահը ընդգծել է, որ օդանավակայանի շուրջ ստեղծված այսօրվա իրավիճակը նոնսենս է համարում, քանի որ հանրապետության չճանաչցված կարգավիճակը չպետք է խանգարի արտաքին աշխարհի, ՀՀ-ի հետ տրանսպորտային հաղորդակցությանը:
Փաստորեն Բակո Սահակյանը հաստատել է, որ օդանավակայանը շահագործման չի հանձնվել Բաքվի սպառնալիքների պատճառով: ԼՂՀ կառավարությանն առնթեր Քաղավիցիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը դեռևս նախորդ ամառ հայկական ԶԼՄ-ներին հայտնել էր, որ Ստեփանակերտի օդանավակայանը լիովին պատրաստ է շահագործման, սակայն դեռ իրականացվում է փոքր ավիացիայի թռիքչներ գյուղատնտեսական նպատակների և ներքին տուրիզմի խթանման համար: