23.11.2024
Միակողմանի զիջումների մասին տրամադրությունները խիստ դատապարտելի են. Հարությունյան
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի համար Հայաստանը կարեւորագույն ռազմավարական գործընկեր է. ՌԴ դեսպան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:


Անդրադառնալով երկու երկրների միջեւ հաստատված ամուր համագործակցությանը՝ Վանեցյանը նշեց, որ այդ բարեկամությունը նպաստում է երկու պետությունների տարբեր գերատեսչությունների փոխգործակցության ամրապնդմանը, իսկ Հայաստանի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջեւ համագործակցությունը՝ էլ ավելի ամրապնդում արդեն գոյություն ունեցող հարաբերությունները:


Դեսպան Կոպիրկինը նույնպես կարեւորեց երկու գերատեսչությունների փոխշահավետ համագործակցությունը՝ նշելով, որ Ռուսաստանի համար Հայաստանը մի շարք ուղղություններով համատեղ գործունեության կարեւորագույն ռազմավարական գործընկեր է:


Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին շարունակել եւ առավել սերտացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ու արտաքին հետախուզության ծառայության միջեւ համագործակցությունը՝ մասնագիտական բոլոր ուղղություններով: