23.04.2025
Ոչ՝ քաղաքական բարեգործությանը, այո՝ կուտակայինին. ԱԺ-ն ընդունեց աղմկահարույց օրինագծերը
prev Նախորդ նորություն

Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ. ՊՆ

Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կմ-երի հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարություններին:


«Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ՝ շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի»,- գրել է Հովհաննիսյանը։


Նշենք, որ Զաքիր Հասանովը, անդրադառնալով Նախիջևանի Գյուննութ գյուղին, հայտարարել էր. «25 տարի էր, որ թշնամին նստած էր մեր տարածքում: Նախիջևանի համազորային բանակը օկուպացիայից ազատել է 11 հազար հեկտար տարածք»:


Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն էր անդրադարձել այդ հայտարարություններին.


«Ինչի՞ համար է այդ համեստությունը: Միանգամից հայտարարեք 110 000 հեկտարի մասին: Ինչ-որ մեկը ծարավ է հաստատելու և «լայքելու»»:

Գրիգորյանի Արցախի առանձնատանը ևս հայտնաբերվել է «Զինվորի բաժին» պահածոներ ու այլ պարագաներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան