26.11.2024
«Տաշիրը» անապահով ընտանիքներին մասնակի կփոխհատուցի էլեկտրաէներգիայի սակագինը
prev Նախորդ նորություն

ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի համար ռուսական $270 մլն վարկի վերադարձը կներառվի սակագնի մեջ. ՀԾԿՀ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց ՝ ՀԱԷԿի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով ռուսական 270 մլն դոլարի վարկի վերադարձը կներառվի սակագնի մեջ։ Սակագները կվերանայվեն, բայց 2020-ց, երբ վարկի վերադարձի ժամկետը սկսվի։


Հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 20-ին կայացած նիստում քննարկվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման» ծրագրի շրջանակում իրականացվող ներդրումների մասին հարցը:

ՀԾԿՀ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև 2015 թվականի փետրվարի 5-ին կնքված համաձայնագրի և ՀՀ կառավարության և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջև 2015 թվականի հունիսի 22-ին կնքված ենթավարկային պայմանագրի համաձայն ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրել է 270 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման նպատակով։

ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» №542-Ա և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանին հավանություն տալու և դրանից բխող միջոցառումների իրականացման մասին» №548-Ա որոշումներով հաստատվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը և հավանություն տրվել ներդրումային պլանին։

Հաշվի առնելով վերոնշյալ փաստը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ներգրավվելիք միջոցների վերադարձը կապահովվի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության սակագնի հաշվարկում դրանց սպասարկման և մարման ծախսերը ներառելու միջոցով` ըստ ենթավարկային պայմանագրում ամրագրված պայմանների: