26.11.2024
Մամուլ. Կարեն Ավագյանին հաջողվել է եղբորը ջրից չոր դուրս բերել
prev Նախորդ նորություն

Թույլ չենք տա հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում. Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց այն մասին, որ անընդունելի է համարում, որ քրեածին տարրեը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները:


«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա», - գրված է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում:


Հիշեցնենք, որ Էջմիածնում հունիսի 14-ին բողոքի ակցիա էր անցկացվել՝ ընդդեմ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և նրա հոր՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի:


Մի կողմից ակցիայի մասնակիցները նշում էին, որ ակցիան ինքնաբուխ է եւ տեղավորվում է ՀՀ-ում իրականացված «թավշյա հեղափոխության» շարունակության տրամաբանության մեջ, իսկ մյուս կողմից չէին մոռանում շնորհակալություն հայտնել Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին՝ «այս բողոքի ակցիան կազմակերպելու համար»: