19.04.2025
Մամուլ. Գործարարներն ազատ են, ՀՀԿ քաղաքական հատվածին Սերժ Սարգսյանը «պատանդ» է վերցրել
prev Նախորդ նորություն

Ֆելիքս Ցոլակյանը վերջապես դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից

Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Այս մասին նա գրառում է կատարել Faceboo-յան իր էջում:

«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցությունից։ Թերևս, բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը ՀՀԿ խմբակցության հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները։ Խաղաղություն բոլորիս»,- գրել է Ցոլակյանը։

Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտարարել են պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը և Շիրակ Թորոսյանը:


 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Հայաստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար