11.07.2025
Իսրայելի Կնեսեթն այսօր կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը
prev Նախորդ նորություն

Էրդողանն Իսրայելին տնտեսական պատժամիջոցներով է սպառնացել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ «Իսլամական համագործակցություն կազմակերպության» (ԻՀԿ) երկրները կբոյկոտեն իսրայելական ապրանքները: Էրդողանը հույս է հայտնել նաև, որ հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան ևս այդպես կվարվի: Այս մասին հայտնում է Hurberturk-ը:

«ԻՀԿ շրջանակում մենք որոշում ենք կայացրել կոչ անել կազմակերպության ներկայացուցիչներին բոյկոտել իսրայելական ապրանքները: Ցանկանում եմ, որ ԻՀԿ անդամ երկրները էմբարգո կիրառեն Իսրայելի նկատմամբ և բացառեն իսրայելական ապրանքների առքը»,- նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ իր երկիրը կվերանայի հարաբերությունները Իսրայելի հետ մասնավորապես տնտեսական և առևտրային ոլորտներում:

«Մենք կվերանայենք մեր հարաբերությունները Իսրայելի հետ մասնավորապես տնտեսական և առևտրային ոլորտներում: Առաջիկայում մեզ մոտ ընտրություններ են, դրանցից հետո մենք այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկենք»,- հավելել է Էրդողանը:

Սիրիան ասել է, թե որ դեպքում կվերականգնվեն Թուրքիայի հետ հարաբերությունները
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ