24.11.2024
Անվտանգության քաղաքականության մշակման գործընթացը կդրվի նոր մակարդակի վրա. ԱԱԽ քարտուղար
prev Նախորդ նորություն

Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կողմ է. ԱԳՆ

Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կողմ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Նրա խոսքով, Հայաստանը՝ Արցախի և Ադրբեջանի հետ մեկտեղ միացել է 1994 թվականի ռազմական գործողությունների մասին համաձայնագրին՝ փաստաթղթի տակ դնելով ստորագրությունը:

«Այս տեսանկյունից Հայաստանը հանդիսանում է հակամարտության մեջ ներքաշված կողմ: Բացի այս, ադրբեջանական իշխանությունները անընդհատ հավակնություններ են ներկայացնում անմիջապես Հայաստանի տարածքների նկատմամբ: Այնպես որ՝ այո, Հայաստանը հակամարտության կողմ է, բայց ղարաբաղյան հակամարտության հիմնական կողմերը հանդիսանում են Արցախն ու Ադրբեջանը»,- պարզաբանել է Քոչարյանը:

Նա նաև հավելել է, որ միանշանակ Հայաստանը չի կարող Արցախի փոխարեն բանակցություններ վարել Ադրբեջանի հետ:


Հիշեցնենք, ՀՀ վարչապետը Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան, առկա ձևաչափը ճիշտ չէ.


«Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը, ինչպես ՀՀ անունից կարող է խոսել Հայաստանի իշխանությունը: ՀՀ-ն նույնպես հակամարտության լիարժեք կողմ է և կխոսի իր անունից»,- ընդգծել էր Փաշինյանը: