9.06.2025
Անձամբ պատրաստ չեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Ակնկալում ենք, որ տարաձայնությունները կլուծվեն Սահմանադրության շրջանակում. ՌԴ ԱԳՆ

Շարունակում ենք ուշադիր հետևել բարեկամական Հայաստանում ներքաղաքական գործընթացին: Ակնկալում ենք, որ տարաձայնությունները կլուծվեն իրավական, սահմանադրության շրջանակում՝ կողմերի կառուցողական երկխոսությամբ: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:


Նշվում է, որ հույս ունեն, որ Հայաստանի քաղաքական տարբեր ուժերի միջև տարաձայնությունները կլուծվեն կառուցողական երկխոսությամբ:

«Դա թույլ կտա շատ արագ վերականգնել պետական կառույցների կայուն աշխատանքը, հասարակության նորմալ կյանքը: Տրամադրված ենք շարունակել ռուս-հայկական փոխշահավետ համագործակցության և երկու ժողովուրդների շահերից բխող դաշնակցային փոխգործակցության ամրապնդման և զարգացման աշխատանքները», - ասված է ԱԳՆ հայտարարության տեքստում:


Մայիսի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի ընտրություններում։ Այդ մասին է հայտարարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։


ՀՀԿ-ն մինչ որոշում կայացնելը հանդիպում էր անցկացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Մայիսի 1-ին կուսակցությունը տապալել էր վարչապետի ընտրությունները՝ դեմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, որից հետո հանրապետությունում վերսկսվել էին քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները։

Զինված հարձակում HSBC բանկի վրա. կան վիրավորներ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին