28.11.2024
Աղվան Վարդանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Անձամբ պատրաստ չեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին. Շարմազանով

Հանուն Հայաստանի Հանրապետական խմբակցությունը կքվեարկի, որ երկիրն ունենա վարչապետ։ Բայց ինքն անձամբ պատրաստ չէ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:


Երկրին պետք են սկզբունքային գործիչներ։ Ես չեմ փոխել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության մասին իրմ կարծիքը և այդպես էլ քվեարկելու եմ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններում։ Ես այն անձնավորությունը չեմ, որ պահի տակ փոխեմ դիրքորոշումս»,- ասաց նա:


Շարմազանովի խոսքով, իրենք հնարավորություն են տալու, որ քաղաքական ճգնաժամը չխորանա և Հայաստանն ունենա վարչապետ։ Եվ, ըստ ԱԺ փոխնախագահի, դա է կարևոր, իսկ մնացածը երկրորդական:


Իսկ ահա թե ինչպե՞ս է լինելու քվեարկությունը, մասնավորապես ՀՀԿ-ական ո՞ր հատվածն է կողմ քվեարկելու Փաշինյանին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ  դա դեռ քննարկելու հարց է։


Հիշեցնենք, նախօրեին ՀՀԿ խմբակցությունը որոշում է կայացրել սատարել ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրած վարչապետի թեկնածուին, որպեսզի մայիսի 8-ին Հայաստանը ունենա նոր վարչապետ: