Վարչապետին փոխարինելու է առաջին փոխվարչապետ Կարապետյանը. կառավարության արտահերթ նիստ
ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը: Ապրիլի 23-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:
Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, հաղորդագրության մեջ նշվում է:
«Արտահերթ նիստում՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ փաստեց վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի՝ «Վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանելու մասին» N 412-Լ որոշման հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ում 11 օր տեւած հակառավաական ցույցերից հետո վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Մինչ այդ ազատ արձակվեցին ընդդիմության առաջանորդեր Նիկոլ Փաշինյանը, Սասուսն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը: