6.04.2025
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն միանում են համաժողովրդական շարժմանը
prev Նախորդ նորություն

Վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:


«Սիրելի՛ հայրենակիցներ,


Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին,
մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին,
կանանց ու տղամարդկանց,


դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին,


դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,
դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,


դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։


Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։


Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։


Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։


Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:


Շնորհակալ եմ», - ասված է հայտարարության մեջ։


 

Ապրիլի 24-ին «ոչ մի հայ չի կարող դուրս գալ մյուսի դեմ». Արմեն Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ