24.11.2024
Ֆիննախը զգուշացնում է տնտեսությունում հնարավոր բացասական զարգացումների մասին
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն միանում են համաժողովրդական շարժմանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը։

Համաժողովրդական զարթոնքի այս պահին մենք մեր ժողովրդի կողքին ենք՝ միասին կերտելու մեր երազանքների ու իղձերի Հայաստանը։ Կեցցե ազատ Հայաստանը և հայ ժողովուրդը։ 


ԲՀԿ քաղաքական խորհուրդ