24.11.2024
Պետական մտածողության, քաղաքական արիության և ազգային գործչի քայլ. Աշոտյան
prev Նախորդ նորություն

Յոթնօրյա ժամկետում ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ

VERELQ-ը ներկայացնում է ՀՀ Սահմանադրության այն դրույթը, որը սահմանում է Հայաստանի կառավարության հրաժարականից հետո իրավական ընթացակարգերը։


Սահմանադրության 149-րդ հոդված. վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն, Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:


Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:


Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: